Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 4-6-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20 մ/վ, 5-ին՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 4-6-ը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է  քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել