Փետրվարի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։23-ին, մարվել՝ 14։45-ին։ Այրվել են տան (մոտ 35 քմ) գույքը, փայտե միջնապատը (12 քմ) և հատակը (1,5 քմ)։