Երեսունչորս միլիոն դրամ 4 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար․ ԲԴԽ որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 31-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1.Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/50» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Ռեդինետ Մոթորս» ՍՊԸ-ի միջև 29.12.2023թ. «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/50-1» ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում 4 ծառայողական ավտոմեքենա ձեռքբերելու նպատակով «5121 Տրանսպորտային սարքավորումներ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 34 000 000 (երեսունչորս միլիոն) ՀՀ դրամ:

  2.Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2024 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետը լրացնել 22-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«22) «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» միջոցառման 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 25-ի»:

   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել