Հանրապետությունում մինչև փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաև փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ից սկսած մեր երկիր հարավից սկսում են ներթափանցել բավական տաք օդային հոսանքներ։ Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ու ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 12 աստիճանով։
Անդրադառնալով փետրվար ամսվա եղանակակլիմայական կանխատեսումներին՝ Գագիկ Սուրենյանը մանրամասնեց, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Տեղումների քանակը կլինի նորմայի մոտ։
Սպասվում է բավական տաք փետրվար։ Տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ առանձին օրերին ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +6… +10-ի, իսկ Լոռու, Տավուշի հատվածում կհասնի +17… +20-ի, Արարատյան դաշտում՝ +15…+17-ի, Սյունիքի հովտային շրջաններում՝ +20…+23-ի, Սյունիքի նախալեռնային շրջաններում +14-ի, Երևանում՝ +14 …+16 աստիճանի։
Iravaban.net-ը Հայհիդրոմետից տեղեկանում է փետրվար ամսին սպասվող եղանակային կանխատեսման մասին, ըստ որի՝