Փետրվարի 2-ին, ժամը 11։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/7 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։49-ին։
Ավտոտնակի (մոտ 50 քմ) տարածքում այրվել են կենցաղային իրեր, վառելիքաքսուքային նյութեր և «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Չ․)։