Տարածաշրջանում «ապակառուցողական» քաղաքականություն վարելով՝ Ֆրանսիան «կրակի վրա բենզին է լցնում». այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ըստ Ալիևի՝ պաշտոնական Փարիզը տարածաշրջանում «լարվածության պատճառ է հանդիսանում և հակաադրբեջանական քաղաքականություն է վարում» միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական մակարդակով։
Նա Ֆրանսիային մեղադրել է այնպիսի քաղաքականություն վարելու համար, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում առաջատար դիրքեր գրավելուն և իր ազդեցության ամրապնդմանը: