Գողություն «Ոսկու Աշխարհ» շուկայում

25-ամյա Արթուր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 30-ին ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու Աշխարհ» շուկայում գործող Մարինե Կարապետյանին պատկանող տաղավարում առկա մետաղյա ձողի վրայից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող «Անժելիկա» գործվածքի երկու ոսկյա շղթաներ` վերջինիս պատճառելով զգալի չափի` 474.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ինչպես տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չեհառանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել