Հայաստանն այսօր պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին

Հայաստանն այսօր պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը։

Սահմանադրական դատարանը 2023-ի մարտի 24-ին հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում (ստատուտ) ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը։

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, իսկ նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին:

Ազգային ժողովի քվեարկությունից մոտ երկու ժամ անց Կրեմլը հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Երևանն իր հերթին հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։

Երևանը խոսում է նաև արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել