Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղելու մասին․
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի փետրվարի 12-14-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ժաննա Անդրեասյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասվում է որոշման մեջ: