Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը երկարացրել է 4 ամսով։
Դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի պաշտպանը։
Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած նիստում ընթերցվել է դատարանի որոշումը։ Որոշման հիման վրա բողոքը չի բավարարվել, Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնում է ուժի մեջ։