Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են

Ճամբարակի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել