ԲԴԽ-ից հայտնել են Կարեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամը

Ցավով տեղեկացանք, որ 63 տարեկանում կյանքից հեռացել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանը: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։

«Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Մաթևոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մաղթում համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Կարեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ժամը՝ 17:00-ից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել