Երևան քաղաքում`հունվարի 29-ի ցերեկը, 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
