Վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի կազմում նաև Նոբելյան մրցանակակիր է ընդգրկված․ Սերգեյ Մուրադյան

Ինչպես արդեն հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ի որոշմամբ ստեղծվել է վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմն ու աշխատակարգը։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադրաձել է որոշմանը՝ նշելով․ «Առկա խնդիրներն արձանագրելը և դրանց լուծումների առաջարկով հանդես գալը կարևոր գործառույթ է: Ոչ պակաս կարևոր գործառույթ է տեսնել և գնահատել նոր հնարավորությունները»:

Հավելենք, որ որոշումն ընդունվել է՝ առաջնորդվելով Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությամբ սահմանված՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (այսուհետ՝ ԳՏՃՄ) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու նպատակով։

«Խնդրում եմ ուշադրություն դարձնել ՀՀ Վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի կազմին. Արտեմ Փաթափությանը՝ ի թիվս այլ պատվավոր կոչումների, հանդիսանում է Նոբելյան մրցանակակիր:
Գարիկ Իսրաելյանը «STARMUS» համաշխարհային փառատոնի հիմնադիրն է, որին մասնակցում են գիտության համաշխարհային մակարդակի ներկայացուցիչներ և համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ:
Ուրախալի է տեսնել այս ցանկը…»,-մանրամասնել է Սերգեյ Մուրադյանը։

Խորհրդի մասին Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է․ «Կարճ՝ Հայաստանի գիտատեխնոլոգիական թռիչքաձև զարգացման և Հայաստանը բարձր-տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով։ Խորհուրդի անդամներն են (ընդհանուր 28 անդամ)»։

  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատակարգը կարող եք տեսնել այստեղ։
  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի կազմը կարող եք տեսնել այստեղ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել