Հրդեհ՝ Այրք գյուղի տներից մեկում

Հունվարի 28-ին, ժամը 10։15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղում այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:45-ին, մարվել՝ 12:38–ին: Այրվել է տուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել