Ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք

Հայաստանի տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես  տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հունվարի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։

«Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել