Ռուսական զենքի հետ կապված հարցեր կան, բայց լուծումն ընթացքի մեջ է։ Եռաբլուրում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով` 2020 թ. 44–օրյա պատերազմից հետո բազմաթիվ քննարկումներ են ունեցել, խնդիրներ վերհանել, որոնց մասին, սակայն. այս պահին ճիշտ չի համարում բարձրաձայնել։
«Ես կարծում եմ՝ այո, արվել է, ընթացքի մեջ են, տարբեր քննարկումներ կան։ Այո, ունենք խնդիրներ, ու այդ խնդիրների լուծման ճանապարհով ենք գնում, բայց կարծում եմ այս պահի դրությամբ ճիշտ չէ հիմա դրանք բարձրաձայնելը»,- ասել է նա։
Անդրադառնալով ռուսական զենքի մատակարարմանը և դրա հետ կապված խնդիրներին, Հրաչյա Սարգսյանն ասաց․ «Դեռ քննարկելու հարցեր կան` ՌԴ–ից գնված զենքի` ամբողջութամբ մատակարարման հետ կապված, սակայն կարծում եմ, որ լուծում կգտնվի։ Պրոցեսն ընթացքի մեջ է»: