Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին քվերակության է դրվել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության վերաբերյալ օրենքի նախագիծը:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Քվեարկության արդյունքում 346 պատգամավորներից 287-ի կողմ, 55-ի դեմ և 4-ի ձեռնպահ ձայնով այն ընդունվել է (վավերացվել):
Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի գլխավոր խորհրդի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը «նպատակահարմար» որակվելուց հետո: