Մալդիվների Հանրապետությունը խնդրել է Հնդկաստանին հնդկական զորքերը դուրս բերել կղզիներից մինչև մարտի 15-ը, ասել է Մալդիվների նախագահի աշխատակազմի օգնական Աբդուլլահ Նազիմ Իբրահիմը։
«Հնդիկ զինվորականները չեն կարող մնալ Մալդիվներում։ Սա նախագահ Մուհամեդ Մուիզզուի և ներկայիս վարչակազմի քաղաքականությունն է»,- ասել է Իբրահիմը: