Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախատեսվում է 2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի համաձայն որոշում կընդունվի․
Վարժական հավաքներին ներգրավել մինչև 4799 քաղաքացու, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
- Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով.
3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.
ա. 2024 թվականի ապրիլի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1334 քաղաքացի, որոնցից 1209-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 47-ը` ավագ ենթասպայական կազմի, 78-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2024 թվականի ապրիլի 9-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 352 քաղաքացի, որոնցից 315-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 7-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2024 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 451 քաղաքացի, որոնցից 413-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2024 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 311 քաղաքացի, որոնցից 276-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 5-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 765 քաղաքացի, որոնցից 700-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 500 քաղաքացի, որոնցից 453-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
է. 2024 թվականի մայիսի 21-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 248 քաղաքացի, որոնցից 218-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 20-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ը. 2024 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 289-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2024 թվականի հունիսի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 523 քաղաքացի, որոնցից 480-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 25 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: