Որևէ բժշկական կենտրոնի հետ փոխկապվածություն, բաժնեմաս ես և իմ ընտանիքի անդամները չունենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մայրս, քույրս, ամուսինս, երեխաներս հերթով նշեմ։ Մինչև որ չապացուցեք հակառակը կխնդրեմ, որ անընդհատ չկրկնվի նույն սուտը և նույն ապատեղեկատվությունը»,-ասաց նախարարը։