Վարդան Ղուկասյանն անդրադարձել է «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը։
«Ես երկքաղաքացի եմ։ Կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը։ Չլինի Վարդան Ղուկասյանը չի էլ լինի «Հանրային Ձայն» կուսակցութունը։ Վարդան Ղուկասյանի լիազորությունները չեն կարող դադարեցնել հենց այդ նույն կուսակցության կանոնադրությամբ։ Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց։ Մինիմում 17 հոգի պետք է հավաքվեր, որ որոշեին դադարեցնել իմ լիազորությունները։ Ո՞ւր է այդ 17 հոգու ստորագրությունը»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ կուսակցականների գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել համագումար անցկացնել, որպեսզի որոշեն՝ Արտակ Գալստյանի՞, թե՞ Վարդան Ղուկասյանի հետ են շարունակելու։
Հիշեցնենք՝ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, որով դադարեցված են համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը՝ նշելով, որ որոշման հիմքը Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալն է։