Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ֆրանսիացու են ձերբակալել

Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։ Ինչպես տեղեկացնում է  Lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։

Դեսպանը հայտնել է, որ ֆրանսիացին բերման է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ «լրտեսական գործունեություն իրականացնելու կասկածանքով»։

Աբդուլաևայի խոսքով՝ Ադրբեջանը որոշել է Ռայանին չորս ամսով կալանավորել և այդ մասին ծանուցել Փարիզին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Փարիզին հրավիրել է օգնել հետաքննել ֆրանսիական հետախուզական ցանցի գործունեությունն Ադրբեջանում, սակայն առաջարկին պատասխան չի ստացել։

Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի և պահանջել 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել