Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայում այսօր՝ հունվարի 9-ին, 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով 17.59-ին (Երևանի ժամանակով 12։59-ին) ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նիիգատա պրեֆեկտուրային պատկանող Սադո կղզու տարածքում, որն արդեն տուժել էր հունվարի 1-ի երկրաշարժից։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Որոշ շրջաններում արագընթաց գնացքների շարժը դադարեցվել է։