Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է այդ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը X-ի (նախկինում՝ Twitter) իր էջում:
Պետության ղեկավարը, որը բավարարել է Բորնի հրաժարականի խնդրանքը, շնորհակալություն է հայտնել նրան «գործին նվիրվածության և վճռականության համար»:
Բորնը Ֆրանսիայի կառավարությունը գլխավորել է 2022 թվականի մայիսից։