Այս դժվարին ժամանակաշրջանում միասնականության կամքը անհրաժեշտություն է․ Գոռ Վարդանյանի շնորհավորանքը՝ Սուրբ ծննդի առթիվ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորանքը՝ Սուրբ ծննդի առթիվ։

«Սիրելի Քրիստոնյաներ,

Ամենայն անկեղծությամբ և սիրով շնորհավորում եմ Սուրբ ծննդի՝ Քրիստոսի հայտնության առթիվ:

Ծնվեց մի Փրկիչ, ով դարձավ օծյալ Տեր աշխարհասփյուռ քրիստոնեաների համար:

Քարոզը, որը իրականցում էր Քրիստոսը նվիրված էր ամբողջ անձով, սրտով և հոգով Տեր Աստծուն ու սեփական անձի նման ընկերոջը սիրելուն, ատելությունից և հեշտասիրությունից ձեռնպահ մնալուն, ներելու կամք և ուժ ունենալուն:

Այս դժվարին ժամանակաշրջանում միասնականության կամքը անհրաժեշտություն է, իսկ այն դրսևորելու նպատակով իբրև քրիստոնեա չափազանց կարևոր եմ համարում առաջնորդվել օծյալ Տիրոջ պատվիրաններով, լինել խաղաղ և հաշտ սեփական անձի ու շրջապատի նկատմամբ:

Թող Աստծո օրհնությունը և կամեցողությունը յուրաքանչյուրիդ ընտանիքից անպակաս լինի:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»։

Նկար` Պատարագ
Հեղինակ` ՀՀ ժողովրդական նկարիչ Հ.Թադևոսյան
Նկարի կերպարներ` Կոմիտաս, Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել