Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել բոլորին դիմակներ կրել և պատվաստվել COVID-19-ի դեմ՝ մի քանի շաբաթվա ընթացքում շատ երկրներում դեպքերի ավելացման պատճառով:
«COVID-19 – ով, գրիպով և այլ հարուցիչներով պայմանավորված շնչառական հիվանդությունների թիվը մի քանի շաբաթվա ընթացքում շատ երկրներում աճում է, և ակնկալվում է, որ այն կշարունակվի վերջին տոներից հետո», – գրել է Թեդրոսը h սոցիալական ցանցի իր էջում:
Այս առումով նա բոլորին կոչ է անում COVID-19-ի թեստեր անել և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության:
«Շարունակեք օգտագործել դիմակներ, օդափոխություն և հեռավորության պահպանում՝ ազդեցությունը նվազեցնելու համար, և համոզվեք, որ դուք և ձեր սիրելիները պատվաստված եք COVID-19 – ի և գրիպի դեմ», – հավելել է ԱՀԿ ղեկավարը: