Ռուսաստանը չի խանգարում ԱՄՆ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ Միլլեր

ԱՄՆ-ն կշարունակի իր դիվանագիտական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և Ռուսաստանը չի խոչընդոտում այդ գործընթացին։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում մեզ՝ իրականացնելու կարևոր դիվանագիտական ջանքերը, որոնք, ըստ մեզ, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց», – նշել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի նախատեսած հանդիպմանը, Միլլերը նշել է, որ համապատասխան հայտարարություն կարվի, երբ նման հանդիպման ժամկետները հայտնի լինեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել