Դատարանի տարածքից դուրս իրականացվող դատական նիստը կոչվում է արտագնա դատական նիստ:
Քաղաքացիական դատավարությունում դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնում արտագնա դատականնիստ անցկացնելու մասին:
Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձևով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը,ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան: