Իշխանությունը վրեժխնդիր է լինում Վահագն Վերմիշյանից․ Տիգրան Չոբանյան

Վահագն Վերմիշյանին շատ լավ եմ ճանաչում, շատ երկար տարիներ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը։

Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով։ Անդրադառնալով դրանց Չոբանյանը նշեց, որ իր ընկերոջ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ կապված է Վերմիշյանի արտահայտած դիրքորոշումների հետ։

«Նա համարձակորեն դեմ էր կանգնում և արգելափակում էր բոլոր այն վտանգավոր գործընթացները, որոնք Կառավարությունը նենգորեն իրագործում էր»,-նշում է նա։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել