Կասեցվել է տավարի կոտլետի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Կառմիլան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր):

Առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Արտադրամասի առանձին գործառույթը՝ «Տավարի կոտլետ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը, կասեցվել է և տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել