Կնոջը պատճառել են 3 միլիոն դրամի վնաս

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածումէ Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:

Պարզել է, որ կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս:

Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել են, որ Կարոն 1978 թ. ծնված Կարապետ Կ.-ն է, Հրաչը՝ 1974 թ. ծնված Հրաչ Ե.-ն, իսկ Շոթան՝ 1968 թ. ծնված Վարդան Մ.-ն:

Հոկտեմբերի 20-ին Կարապետ Կ.-ն և Վարդան Մ.-ն ներկայացել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին և խոստովանել, որ սեպտեմբեր ամսին նշված 12 գլուխանասուններից իրենք գողացել են 4-ը և իրացրել:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Կարապետ Կ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչ Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքներըպարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել