Ի՞նչ է գանձը, և ո՞ր դեպքում է այն համարվում գտնողի սեփականությունը

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 186 հոդվածի՝ գանձը, այսինքն` հողում կամ այլ գույքում թաղված կամ այլ եղանակով թաքցված դրամը կամ արժեքավոր առարկաները, որոնց սեփականատերը չի կարող դրանք հայտնաբերել կամ օրենքի ուժով կորցրել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, անցնում է գույքի (հողամասի, կառույցի և այլնի), որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ և այն հայտնաբերած անձի սեփականությանը` հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Iravaban.net-ը հայտնում է, որ առանց հողամասի կամ այլ գույքի, որում հայտնաբերվել է գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից գանձի հայտնաբերման դեպքում, այն հանձնվում է հողամասի կամ գույքի սեփականատիրոջը:

Պատմության և մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, և գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի հիսուն տոկոսի չափով: Այդ անձանց միջև վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Առանց գույքի, որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից նման գանձ հայտնաբերելու դեպքում, վարձատրությունն ամբողջությամբ տրվում է գույքի սեփականատիրոջը:


Iravaban.net-ը հայտնում է, որ այս նյութը կրում է իրազեկման բնույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել