Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե ովքեր են գերությունից ազատված 32 հայ զինծառայողները։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստան տեղափոխված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։ Այս բոլոր մարդիկ արդեն կրել են իրենց պատժի մեծ մասը։
Ավելին, նշվում է, որ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ալիևի ու Փաշինյանի աշխատակազմերի միջեւ ուղիղ բանակցությունների արդյունքում։
Ցուցակում ներգրավված չեն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատուրյանը, Ալյոշա Խոսրովյանը։