Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին

Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու փաստին, Պեսկովը մեկնաբանել է այսպես.

«Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում, մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, և, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է, մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերություններ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել