Ո՞ր քաղաքում է արգելվում տանը ռնգեղջյուր պահել

Նորկո քաղաքում բնակիչներին արգելված է ունենալ ռնգեղջյուր: Նորկոն ունի «անսովոր ընտանի կենդանիներ ունեցող»-ի ոչ պաշտոնական անվանում:

Բնակիչները իրենց տանը պահում են անգամ կոկորդիլոսների՝ չհաշված արդեն ավանդական ընտանի կենդանիներին: Քանի որ ընտանի կենդանիները սովորություն ունեն տանից փախչելու, մի անգամ տանից փախչելով՝ մի ռնգեղջյուր հսկայական վնաս է պատճառել տեղական այգիներին և կանաչապատ գոտիներին:

Նշենք, որ ՀՀ-ում կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է այդ կենդանու սեփականատերը, բացառությամբ այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանու կողմից պատճառված վնասի, որի դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանուն տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե այլ բան նախատեսված չէ կենդանու սեփականատիրոջ և կենդանու օգտագործման, տիրապետման իրավունք ունեցող կամ խնամք իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով:

Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:

Կենդանու օգտագործման, տիրապետման կամ խնամքի ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած կենդանու սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել