Թուրքիայի Մալաթիա նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,7 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:49-ին 6,36 կմ խորության վրա։
Նշենք՝ ավելի վաղ ԱՊԱ-ն հայտնել էր, որ տեղի ժամանակով 17։46-ին, Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։