Երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղ գործընթացի շարունակման համար, ներառյալ փոխադարձ ընդունելի վայր ընտրելը կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշումը:
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Հայաստանին խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները վերսկսելու կոչի վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում հայկական կողմին թույլ չտալ նոր անհարկի ձգձգումներ և հուսով ենք, որ նրանք դրականորեն կարձագանքեն այս կոչին, որպեսզի հնարավորինս շուտ սկսվեն բանակցությունները»,– նշվում է տեղեկատվության մեջ։