Կորել է Վրաստանի նախագահի շունը․ նա հայտարարություն է հրապարակել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ իր շունը՝ Գոմբորան անհետացել է Թբիլիսիի կենտրոնում։

Երկրի ղեկավարն այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Զուրաբիշվիլին  հրապարակել է իր ընտանի կենդանու լուսանկարը և նշել հեռախոսահամարը։ Վրաստանի ղեկավարը նախընտրական քարոզարշավի ժամանակ շանը վերցրել է Կախեթիի շրջանի Գոմբորի լեռնանցքից։ Զուրաբիշվիլին առաջին անգամ իր չորքոտանի ընկերոջ լուսանկարը հրապարակել է սոցցանցերում 2019 թվականի ապրիլին։

Ցանցում մեկ անգամ չէ, որ հայտնվել են լուսանկարներ, թե ինչպես է նախագահը զբոսնում շան հետ նախագահի նստավայրի մոտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել