Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային պատմության համար: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում հրավիրված համաժողովներից մեկի ընթացքում։
Նա նշել է, թե Ֆրանսիան այլ երկրներում էթնիկ զտումների քաղաքականություն է վարում. «Այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գաղութատիրության դեմ պայքարը շատ կարևոր է։ Կարծում եմ՝ այս քննարկումներն էլ ավելի մեծ աջակցություն կցուցաբերեն գաղութատիրության դեմ պայքարին»։
Ալիևի պնդմամբ՝ Ֆրանսիան շարունակում է ավելի քան 13 տարածք պահել որպես իր գաղութներ և միջամտում է նրանց ներքին գործերին։
«Մարդկության գաղութային պատմության ամենաարյունալի էջերը գրել է Ֆրանսիան։ Այս երկիրը երկար տարիներ շահագործում է մարդկանց հարստությունը և պայմաններ ստեղծում պատերազմների համար»,-հայտարարել է նա։