Էրդողանը Հայաստանի կոչ է արել սեղմել Ադրբեջանի կողմից մեկնած «խաղաղության» ձեռքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Նախարարների կաբինետի նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ Հայաստանին կոչ է արել «սեղմել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից մեկնած «խաղաղության» (չակերտները՝ Iravaban.net-ի) ձեռքը»։

Ըստ Էրդողանի՝ որոշ արևմտյան երկրներ «դեռևս չեն գիտակցում», որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում սկսվել է «բոլորովին նոր դարաշրջան»։

«Հայ ժողովուրդը և նրա առաջնորդները պետք է անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր այն կողմ, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ։ Նրանք, ովքեր շահել են Հայաստանին հրահրելով, իրականում հայերին ամենամեծ վնասն են պատճառել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել