Ի՞նչ է հյուպատոսական վավերացումը

Հյուպատոսական վավերացման նպատակն է պարզել և հաստատել այդ փաստաթղթերում և ակտերում առկա ստորագրությունների իսկությունը, ինչպես նաև նստավայր պետության օրենքներին դրանց համապատասխանությունը:

Հյուպատոսական վավերացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը վավերացնում է իր հյուպատոսական տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը և ակտերը:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները քննարկման են ընդունում նման փաստաթղթերն ու ակտերը միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և նստավայր պետությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել