Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել․ 5 զինծառայող է զոհվել

5 ամերիկացի զինծառայող է զոհվել Միջերկրական ծովում վարժանքների ժամանակ ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը (EUCOM)։

«Ռազմական վարժանքների շրջանակում օդում վառելիքի սովորական լիցքավորման ժամանակ ԱՄՆ ռազմական ինքնաթիռը, որում գտնվել է հինգ զինվորական, կործանվել է և ընկել Միջերկրական ծովը: Օդանավում գտնվող հինգ զինծառայողն էլ զոհվել են», – ասվում է EUCOM-ի՝ նոյեմբերի 10-ի ավիավթարի վերաբերյալ հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել