«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Նոյեմբերի 12-ին, ժամը 14:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ա․ Ղ․-ին (ծնված 1959 թ․) պատգարակել են դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 100 մ)։

Ժամը 15։51-ին կրկին ահազանգ է ստացվել, որ փրկարարական ավտոմեքենայի մոտակայքում ևս մեկ քաղաքացի է վնասել ոտքը։

Փրկարարները Ն․ Մ․-ին (ծնված 1983 թ․) նույնպես պատգարակել են դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 50 մ) և երկու տուժածներին մոտեցրել իրենց անձնական ավտոմեքենաներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել