Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան միաժամանակ կդառնան ԵՄ անդամ։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է LCI-ին տված հարցազրույցում, հաղորդում է «Գրուզիա Online»-ը։
Սալոմե Զուրաբիշվիլին, մասնավորապես, պատասխանել է այն հարցին, թե արդյոք եվրոպացիները նպատակասլաց են, երբ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է գալիս Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու օգտին, սակայն 2030թ.
Ի պատասխան հաղորդավարի այն գնահատականին, որ «2030 թվականը ուկրաինացիների համար հեռու է, իսկ Վրաստանի համար դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ», Վրաստանի նախագահը բացատրել է, որ դա տեղի կունենա միաժամանակ։
«Ոչ, կարծում եմ, որ դա տեղի կունենա միաժամանակ։ Դա տեղի կունենա 2030-ին, 2031-ին, թե 2029-ին, ես չգիտեմ, բայց այս հորիզոնը կլինի հաջորդը, ինչպես ասում են «big bangs», հաջորդ անդամները կմիանան մոտավորապես միասին: Մենք եռյակ ենք՝ Մոլդովա, Ուկրաինա և Վրաստան, և մեր եռյալը ստեղծված է։
Շառլ Միշելի այն միտքը, որ 2030 թվականը հորիզոն է, որը դիտարկվում է ընդլայնման համար, ինձ շատ հետաքրքիր է թվում (գուցե նա այլևս չի լինի Եվրոպական խորհրդի նախագահ): ԵՄ թեկնածու երկրների աստիճանական ասոցացումը թեմատիկ առումով, այն հարցերում, որոնց նրանք պատրաստ են, օրինակ՝ տրանսպորտը Վրաստանի համար, տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերը Սև ծովում, մեզ համար շատ հետաքրքիր են, իհարկե, առանց ձայնի իրավունքի, բայց այս նախնական ասոցիացիան ավելի լավ կպատրաստի թեկնածուներին նրան, թե ինչ է նրանց սպասվելու համապատասխան պահին»,- ասել է նախագահը։
Ինչպես պարզաբանել է նախագահը, «շատ հետաքրքիր է, որ մենք ստացել ենք համաձայնություն-հանձնարարական Եվրահանձնաժողովից, որը դեռ պետք է հաստատվի Եվրամիության կողմից»։
«Միևնույն ժամանակ Վրաստանում այս հարցով հարցում է անցկացվել, Եվրամիության կողմնակիցների թիվը 80%-ից հասել է 85%-ի, ճշգրիտ թիվը չեմ հիշում, բայց մեծամասնությունը, երբ հարցնում են, թե ինչու, ասում են՝ հանուն անվտանգության, որը վեր են դասում բարեկեցությունից ու տնտեսական զարգացումից։ Զգացողություն կա, որ երբ երկրորդ կողմում ես, պաշտպանված ես, պարտադիր չէ, ռազմական իմաստով։ Զգացողություն կա, որ Ռուսաստանը չի համարձակվի ինչ-որ բան անել, երբ դու մյուս կողմում ես»,- ասել է Վրաստանի նախագահը։