Օրհնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, նոյեմբերի 14-ին Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մասյացոտնի թեմը։
Ըստ աղբյուրի՝ այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի է ունեցել Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսել են Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացել է իր կնքահոր հետ։
Նշվում է, որ արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։