Շատ լավ հասկանում եմ որոշ շրջանակների և լրատվամիջոցների մոտեցումը՝ կոնկրետ դիրքից անդրադառնալ իրականացվող տարբեր գործընթացների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով կամավոր ատեստավորման վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
«Շատ լավ հասկանում եմ որոշ շրջանակների և լրատվամիջոցների մոտեցումը՝ կոնկրետ դիրքից անդրադառնալ իրականացվող տարբեր գործընթացների։ Բայց նույնիսկ այդ դեպքում դա պիտի համադրվի իրականության հետ։
Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով կամավոր ատեստավորմանը, գրում է.
Իսկ եթե հանրագումարի բերենք կամավոր ատեստավորման երեք տարիների արդյունքները, ապա, ըստ ԿԳՄՍՆ-ի, շուրջ 4700 ուսուցիչներ են ունեցել աշխատավարձի բարձրացում։ Իսկ դա հանրապետության շուրջ 30 հազարանոց ուսուցչական համայնքի 2 տոկոսն էլ չի կազմում։
Հարգելի խմբագրակազմ, ձեր իսկ ներկայացրած թվերով կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում ունեցած շուրջ 4700 ուսուցիչները կազմում են 30 հազարի շուրջ 15,67 տոկոսը։
ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է կազմակերպել նաև մեծահասակների ոչ ֆորմալ կրթական դասընթացներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ մաթեմատիկայի պարզագույն իմացության»,- գրել է նա։