Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ-ում հանիպում է ունեցել դեսպան Լիլիթ Մակունցի հետ

Ս.թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալեցին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել