Օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ադրբեջանցիներն անցել են Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշների ոչնչացմանը։
Վանդալիզմը տեղի է ունենում անձամբ Իլհամ Ալիևի կարգադրությամբ։ Ապամոնտաժվում է Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը, որի վրա Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ազատագրված հայկական տարածքներում թշնամու թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն են: