Պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվանը։

«Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել